18:00   08-12-2023
Ֆոտոապարատի լույսով «քրդացած» հայերին խաբեցին, ասելով, թե դա Աստծո նշանն է.«Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր կային, ովքեր տասնամյակներով տեղյակ չեն եղել, որ ցեղասպանությունն ավարտվել է, և իրենց նման ողջ մնացած հայեր էլի կան: Այդպիսի մի հայկական ցեղախումբ էլ «Վարթո աշիրեթն» էր, որը քրդերենով աշիրեթ էին կոչում՝ այսինքն ցեղախումբ: Այդ ցեղախումբը լեռներից իջնելով հայտաբերում է, որ այլևս հայ չի մնացել: Տարածքում միայն քրդեր տեսնելով, նրանք մտածում են, որ երկրագնդի վրա միայն իրենք են հայ մնացել: Նրանք սկսում են քրդերի կենցաղով ապրել.խոսում են միայն քրդերեն: Ջուրը բերում էին շատ հեռվից, քրդերը նրանց չէին թույլատրում օգտվել իրենց աղբյուրից: Ամուսնանում էին բացառապես միայն իրենց ցեղի տղաների և աղջիկների հետ: Վերևում Աստվածն էր, իսկ ներքևում ցեղապետը, որի հրամանները անբեկանելի էին:

Օսմանյան կայսրությունը փլուզվում է: Թուրքիայի առաջին Հանրապետության տարիներին, հայազգի Հրանտ Գյուզելյանը իր խմբով գալիս ու հայտնաբերում են նրանց, հորդորում վերադառնալ Թուրքիա: 

Ցեղախումբը առաջին անգամ հայ տեսնելով զարմանում է, որ աշխարհում բացի իրենցից էլի հայեր են մնացել: Գյուզելյանին մի կերպ հաջողվում է նրանց հետ բերել սարերից Թուրքիա:

Թուրքագետ Տիրան Լոմագյոզյանը ներկայացնում  է հայկական «Վարթո» ցեղախմբի պատմությունը:

Loading...