Դեկտեմբերի 15-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում թիվ
18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը դարձել էր շղթայական վթարի պատճառ:
«Թիվ 18 երթուղու ավտոբուսի վարորդ Ալեքսան
Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել է մեքենա վարելու ընթացքում, ինչի հետևանքով
վնասվել է 10 մեքենա։ Ուղևորներ ու հետիոտներ չեն տուժել, դեպքի վայր ժամանած շտապօգնության
բրիգադը վարորդին տեղափոխել է Հերացու անվ․ համալսարանական հիվանդանոց,
որտեղ ստացել է բուժօգնություն, և մինչ օրս բժիշկների հսկողության տակ է»,-
հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցիչ Խաչիկ Մալոյանը դեկտեմբերի 18-ին տեղի
ունեցած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական
նիստին:
Վթարը հասարակության մոտ առաջացրել է մի շարք հարցեր՝
արդյո՞ք բոլոր վարորդներն ամեն օր անցնում են համապատասխան բժշկական ստուգումները մինչ
աշխատանքի անցնելը, հարցին ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ
Դավիթ Խաժակյանը դժվարանում է պատասխանել, բայց բոլոր պարագաներում այն պարտադիր է
համարում, իսկ նման դեպքերը մատնանշում է ապացույց, որ այդ գործընթացները չեն իրականացվում
ինչպես հարկն է, մինչդեռ ընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ կատարվում են բոլոր
անհրաժեշտ զննումները:
Անի Էվինյան