14:59   10-01-2024
Image Description
Ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը. ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ
Միրզոյանը
Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի
ժամանակ ասել է, որ հայ-հունական
համագործակցությունը
բավականին արդյունավետ է նաև բազմակողմ հարթակներում, որը Հայաստանը մտադիր է շարունակել:




«Իմ գործընկեոջը և նրա գլխավորած պատվիրակությանը հանգամանալից կերպով ներկայացրել եմ
Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումից
հետո, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Ներկայացրել եմ խաղաղության գործընթացի մանրամասները,
ծրագրերը և նախաձեռնությունները որոնցով Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել,
մասնավորապես «Խաղաղության խաչմերուկը» որպես լուծում, օրինակ՝ տարածաշրջանում տրանսպորտային
և տնտեսական կապուղիների ապաշրջափակման հարցում և մյուս մանրամասները», - ասել է Արարատ
Միրզոյանը:



Նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին և բարդություններին, չնայած
դանդաղեցումներին և որոշ դեպքերում ապակառուցողականությանը՝ Հայաստանի Հանրապետությունը
վճռական է և հաստատակամ՝ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու
խաղաղության բանակցությունները:





«Մենք
հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, քաղաքական
կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության
հաստատման հարցում», -հավելել է ԱԳՆ Արարատ Միրզոյանը և եզրափակելով՝ շնորհակալություն
հայտնել Հունաստանի ԱԳ նախարարին այցի համար:



Անի Էվինյան 

Loading...