16:45   10-01-2024
Image Description
Հունաստանի ԱԳ նախարարը այցելել է Հայաստան. Օրակարգը հարուստ է
Թողնել մեկնաբանություն

«Ձեր այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է
մի ժամանակաշրջանում, երբ մենք իսկապես զգում ենք այդ համերաշխության և աջակցության
կարիքը», -ասել է
ՀՀ Արտաքին
գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ
համատեղ ասուլիսի ժամանակ։




ՀՀ ԱԳՆ նախարարը ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը ձգվում
է հազարամյակների խորքը և Հայաստանի Հանրապետությունը Հունաստանի հետ անցած երեսուն
տարիների ընթացքում հաջողել կամ կառուցել է ամուր գործընկերային-բարեկամական հարաբերություններ:
Ինչ վերաբերում է այսօրվա այցին, նախարարն ասել է, որ այս հանդիպումը ևս շատ լավ հնարավորություն
է մեկ քայլ առաջ մղելու ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, անդրադառնալ բազմաթիվ թեմաների՝
տնտեսությունից մինչև անվտանգություն, շեշտելով, որ հայ-հունական օրակարգը բավականին
հարուստ է բոլոր ոլորտներում:



«Ես շնորհակալություն եմ հայտնել նաև իմ հույն գործընկերոջը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների
խորացման՝ Հունաստանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Մենք իսկապես տրամադրված
ենք զարգացնել այդ հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների
պաշտպանության արժեքների վրա, որը մենք կիսում ենք Հայաստանում, Հունաստանում և ԵՄ-ում»,
-հավելել է Արարատ Միրզոյանը:



Անի Էվինյան



Loading...