15:35   14-01-2024
Image Description
Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին
Թողնել մեկնաբանություն

«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարությունները
համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին», -ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը

Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:



Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը մի քանի անգամ, հրապարակային արձանագրված
պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների
դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի
վրա, այսինքն՝ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն
ըմբռմամբ, որ Հայաստանի տարածքը ճշգրիտ այնքան է, որքան եղել է Հայկական Սովետական
Սոցիալիստական Հանրապետության տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, որքան
եղել է Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքը:



«Սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այսինքն՝ մեր դելիմիտացիայի
հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ պետք է վերարտադրեն այն սահմանները,
որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին Ալմաթի հռչակագիրն ընդունելու պահին»,
-ասել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ այդ պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի
միջև արձանագրվել են և՛ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայի հանդիպման արդյունքում
ընդունված քառակողմ հայտարարության մեջ, և՛ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ,
և՛ 2023 թվականի հուլիսի 15-ին, Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ:



Վարչապետը ընդգծել է, որ ինչ Ադրբեջանն ասում է ամենաբարձր մակարդակով՝ ուղիղ հակասում
է այդ պայմանավորվածությանը և տպավորություն է, թե Ադրբեջանը, ի հեճուկս այդ պայմանավորվածությունների,
փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը
Նիկոլ Փաշինյանը համարում է բացարձակապես անընդունելի:

Անի Էվինյան 

Loading...