Սնկային ախտահարումներ, ներաճած եղունգներ, oնիխոգրիֆոզ... եղունգների ախտահարումները կարող են տարբեր լինել, բայց մոտեցումը մեկն է՝ ժամանակին դիմել պոդոլոգին: Մանագետները պնդում են, որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե դրանց բուժումը սկսվում է վաղ փուլում: Պոդոլոգ Ամալյա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք առավել շատ բարձրաձայնվող հարցերն ու հաճախ հանդիպող սխալները:
Հաղորդման երկրորդ մասում «Aeroflex» վելնես կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանի հետ զրուցել ենք մեկամսյակի ընթացքում կենտրոնի առաջարկների ու անակնկալների մասին: