Ճապոնիայի վարչապետի պաշտոնը թողած Սինձո Աբեն հույս ունի, որ կառավարության նոր ղեկավար Յոսիհիդե Սուգան Ռուսաստանի հետ ակտիվ կերպով բանակցություններ կվարի հաշտության պայմանագիր կնքելու շուրջ եւ պատրաստ է այդ հարցում ակտիվորեն օգնել նրան:
«Բանակցությունները, որոնցում բախվում են ազգային շահերը, չեն կարող դյուրին լինել: Բայց տարածքային հարցը չի կարելի առանց ուշադրության թողնել: Հուսով եմ, որ վարչապետ Սուգայի օրոք բանակցություններն ակտիվորեն կընթանան Ճապոնիայի եւ Ռուսաստանի հաշտության պայմանագիրը կնքելու համար: Ես դրանում կօգնեմ որպես շարքային պատգամավոր»,- ասել է Աբեն «Իոմիուրի» պարբերականին տված հարցազրույցում:
Նախկին վարչապետը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, «նախագահ Պուտինը նույնպես ցանկանում է միջնաժամկետ հեռանկարում լուծել (հաշտության պայմանագրի) խնդիրը եւ ամրապնդել Ճապոնիայի հետ հարաբերությունները»:
Գրում է՝ 1in.am -ը: