Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Տաթև» ազգային պարկի ստեղծման նախագիծը ներկայացվել է բնապահպանության նախարարություն

«Տաթև» ազգային պարկի ստեղծման նախագիծը ներկայացվել է բնապահպանության նախարարություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Տաթև» ազգային պարկի ստեղծման նախագիծը ներկայացվել է բնապահպանության նախարարություն

Վայրի բնության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, ինչպես նաև դրանց կարողությունների առումով լուրջ առաջընթաց է նկատում: Ազգային ժողովում «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում Կարեն Մանվելյանը նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բնության հատուկ պահպանվող տարածքների առումով Հայաստանում բավականին վատ վիճակ էր` արձանագրելով վերջին տարիներին այդ ուղղությամբ առաջընթացը:

Նա նշեց, որ պլանավորված է ևս երկու բնության հատուկ պահպանվող տարածքի ձևավորում Ջերմուկում և Տաթևում: ««Տաթև» ազգային պարկի նախագիծը մենք ամբողջությամբ ավարտել ենք և ներկայացրել ենք բնապահպանության նախարարությանը: Որքանով տեղյակ եմ` արդեն սկսվել են աշխատանքները «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ուղղությամբ»,- մանրամասնեց Կարեն Մանվելյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan