Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ

Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուբեն Հայրապետյան. Չեմ պատրաստվում հրաժարական տալ

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ.

«Հիասթափեցնեմ բոլորին` ոչ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Դա եղել է ընկերական զրույցի ժամանակ: Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել: Հիմա ես ունեմ հստակ ծրագրեր ու աշխատում եմ այդ ուղղությամբ: 

Ովքեր կասկածում են, որ իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, կխնդրեի շատ ուշադիր ուսումնասիրել ինձ: Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան: Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն:

Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածու՞. այո, ինձ»,- ArmSport-ի հաղորդմամբ, ասաց ՀՖՖ-ի նախագահը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan