Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել Էստոնիան

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել Էստոնիան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել Էստոնիան

Էստոնիան վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, որի համաձայն  Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը»,- ասաց Բալայանը:

Էստոնիան այսպիսով դարձավ Եվրոպական Միության անդամ երկրներից առաջինը, որը իր համաձայնությունը տվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրին:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan