Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ը նախազգուշացրել է ԵՄ-ին ռազմական գնումների ոլորտում հնարավոր պրոտեկցիոնիզմի կապակցությամբ

ԱՄՆ-ը նախազգուշացրել է ԵՄ-ին ռազմական գնումների ոլորտում հնարավոր պրոտեկցիոնիզմի կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ը նախազգուշացրել է ԵՄ-ին ռազմական գնումների ոլորտում հնարավոր պրոտեկցիոնիզմի կապակցությամբ

ԱՄՆ-ն ԵՄ-ին նախազգուշացնում է իր խորը ռազմական համագործակցությունը որպես պատրվակ չօգտագործել Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության պաշտպանության համար՝ հայտարարելով, որ դա կարող է վնասել ՆԱՏՕ-ին, փոխանցում է News.am-ը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի դա (համագործակցությունը) պրոտեկցիոնիստական միջոց լինի ԵՄ-ի համար»:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «ուշադիր հետեւելու է դրան, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա կհանգեցնի դաշինքի պառակտմանը»:

ԵՄ ղեկավարները, որոնցից 22-ը ՆԱՏՕ-ի անդամ են, անցյալ տարի համաձայնել էին համատեղ ռազմական տեխնիկա մշակել կամ գնել: Վաշինգտոնն այժմ մտահոգված է, որ ամերիկյան ընկերությունները կարող են դուրս մնալ այդ առևտրի գործընթացից: «Մենք ցանկանում ենք, որպեսզի եվրոպացիներն իրենց կարողություններն ու ուժերը ունենան, սակայն նրանք չպետք է բացառեն ամերիկյան կամ նորվեգական արտադրանքը»,- ասել է Քեյ Բեյլի Հաթչիսոնը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan