Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մասնագետները երաշտի մասին կանխատեսումներ անելը վաղաժամ են համարում

Մասնագետները երաշտի մասին կանխատեսումներ անելը վաղաժամ են համարում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մասնագետները երաշտի մասին կանխատեսումներ անելը վաղաժամ են համարում

Հանրապետությունում երաշտի մասին կանխատեսումներ հնարավոր կլինի անել մարտի վերջին: ՀՀ բնապահպանության  նախարարության աշխատակազմի  Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ  Վահան Դավթյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում երաշտից հնարավորինս խուսափելու համար: «Դիտարկվում է Արարատյան դաշտում ձկնաբուծարաններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործման հնարավորությունը: Քայլեր են ձեռնարկվում նաեւ շարժական պոմպակայանների ձեռքբերման առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով ջրամբարներին՝ Դավթյանն ասաց, որ 15 խոշոր ջրամբարների մասով, նախորդ տարվա այսօրվա դրությամբ,  58 միլիոն խորանարդ մետրով ջրի դիֆիցիտ կա: «Նախնական կանխատեսմամբ, մենք ամռանը պետք է այս սակավաջրությունը չզգանք»,-հավելեց նա:

«Հանուն կայուն մարդկային  զարգացման» ՀԿ-ի նախագահ  Կարինե Դանիելյանն էլ մտահոգություն հայտնեց, որ երաշտը հավանական է, բայց այսօր երկարաժամկետ կանխատեսումներ անել որեւէ երկրում հնարավոր չէ: Անդրադառնալով գետերը ոռոգման նպատակով օգտագործելու հարցին՝ Դանիելյանն ասաց, որ դրանք բավականաչափ աղտոտված են եւ պիտանի չեն ոռոգման նպատակով:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan