Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Առողջական խնդիրներով պայմանավորված դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները

Առողջական խնդիրներով պայմանավորված դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Առողջական խնդիրներով պայմանավորված դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքէջից:

Կայքէջում հրապարակված հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները»:           

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն դատավորի լիազորություններն Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցվում են Հանրապետության Նախագահի կողմից, եթե նշանակումից հետո նա ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan