Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի գլխավոր տնօրենին

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի գլխավոր տնօրենին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «The HALO Trust»-ի գլխավոր տնօրենին

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար  Մասիս Մայիլյանն  ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին։

Կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ս.թ. մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել Արցախում «The HALO Trust»- ի հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքները:

Հանդիպմանը ներկա էին նաև «The HALO Trust»- ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan