Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը. հայտարարություն Հայաստան այցից հետո

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը. հայտարարություն Հայաստան այցից հետո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարական հանդիպման կազմակերպման հարցը. հայտարարություն Հայաստան այցից հետո

ինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում և մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը:

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում և՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan