Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զոհրաբ Մնացականյանը Ալեն Դանքնին է ներկայացրել նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները

Զոհրաբ Մնացականյանը Ալեն Դանքնին է ներկայացրել նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զոհրաբ Մնացականյանը Ալեն Դանքնին է ներկայացրել նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները

Բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 14-ին հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքնի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ալան Դանքնը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

ԱԳ նախարարը պետնախարար Դանքնին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan