Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոնալդուն ասել է, թե իրականում ինչն է ստիպել իրեն «Ռեալը» փոխել «Յուվենտուսի» հետ

Ռոնալդուն ասել է, թե իրականում ինչն է ստիպել իրեն «Ռեալը» փոխել «Յուվենտուսի» հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոնալդուն ասել է, թե իրականում ինչն է ստիպել իրեն «Ռեալը» փոխել «Յուվենտուսի» հետ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում թուրինյան ակումբին շրջադարձ հարվածով խփած գնդակը լավագույններից էր իր կարիերայում: Պորտուգալացին նաև հավելել է, որ այդ գոլից հետո նրան ցնցել է, թե ինչպես են «ծեր սինյորայի» երկրպագուները ոտնկայս ծափահարում իրեն:

«Ի վերջո փոքրիկ մանրունքները դառնում են մեծ փոփոխությունների հետևանք: Այնպես որ, կարող եմ ասել, որ «Յուվենտուսի» մարզադաշտը օգնեց, որ իմ տրանսֆերը կայանա: Իհարկե որոշումս 100 տոկոսով դրա վրա հիմնված չէ, բայց որոշ բաներ քեզ մտածելու տեղիք են տալիս:

Իմ կարծիքով դա իմ կարիերայի լավագույն գոլերից մեկն էր: Երբ մարդիկ տրիբունաներից սկսեցին ծափահարել, ես ապշել էի: Դա ինձ զարմացրեց, քանի որ կյանքումս նման բան չէր պատահել, դա անհավատալի պահ էր»,-ըստ Vnews.am-ի DAZN-ի հետ զրույցում ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan