Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչու՞ են Վրաստանում հավատարմագրված դեսպանները գալիս Հայաստան․ պարզաբանում ԱԳՆ-ից

Ինչու՞ են Վրաստանում հավատարմագրված դեսպանները գալիս Հայաստան․ պարզաբանում ԱԳՆ-ից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչու՞ են Վրաստանում հավատարմագրված դեսպանները գալիս Հայաստան․ պարզաբանում ԱԳՆ-ից

Վրաստանում Հայաստանի դեսպանի նախաձեռնությունն է, դեսպանները ճանաչողական այցով են Հայաստան գալիս: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, թե որն է նման այցի շարժառիթը:

«Շարժառիթը Հայաստանում լինելն է՝ կազմակերպված խմբով: Դա ընդունված պրակտիկա է, երբ ինչ-որ երկրում հավատարմագրված դեսպանները այցելում են հարևան երկիր՝ այդ երկրի դեսպանի նախաձեռնությամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 15-ից Հայաստան կայցելեն Վրաստանում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի արտերկրյա դեսպաններ և հանդիպումներ կունենան ՀՀ քաղաքական ղեկավարության հետ:

Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի ներկայացրածի՝ Հայաստան են այցելելու Վրաստանում հավատարմագրված Ավստրիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Չինաստանի, Էստոնիայի, Իրանի, Ճապոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սուրբ Աթոռի Նվիրակություն (Վատիկան), Շվեյցարիայի, Ղազախստանի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների դեսպանները և Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan