20 միլիոնանոց շուկա, 6 ամիս, 7 հոգանոց թիմ. gg-ն ռուսական շուկայում. «Բիզնեսի անատոմիա»



6 ամիս առաջ gg թիմը որոշեց գրավել մոսկովյան 20 միլիոնանոց շուկան: Հայկական ստարտափի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը Լրատվական ռադիոյի եթերում նշեց, որ տարածաշրջանային առաջնությունն արդեն հաղթել են ու ժամանակն է համաշխարհային լիգայում խաղալու: Նվազագույն բյուջեով, բայց մեծ պատրաստակամությամբ թիմն աշխատեց 6 ամիս: Որքանո՞վ է այսօր gg-ն ճանաչելի մոսկովյան շուկայում, ի՞նչ հաջողություններ է հասցրել գրանցել և ինչպիսի՞ն է լինելու ընկերության տարեվերջյան ֆինանսական հաշվետվությունը: «Բիզնեսի անատոմիա» հաղորդաշարի այս թողարկմանը հյուրընկալել ենք gg համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանին: