Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահությունը

Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախագահությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում լիագումար նիստի ընթացքում նախագահությունը Հայաստանին փոխանցելու մասին հայտարարեց Մադագասկարի նախագահ Ռիվո Ռակոտովաոն:

Ընդունելով գագաթնաժողովի նախագահությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Մադագասկարի Հանրապետության պարոն Նախագահ, Ձեր կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության իրավունքն ինձ փոխանցելն, իհարկե, հուզիչ պահ է։

Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար։

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության համար։

Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի վեր։

Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց առճակատվում են մեր հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և խթանենք փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքի տարբեր հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում»

Հայաստանն առաջիկա երկու տարիների ընթացքում կնախագահի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan