Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ, բայց Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. ՀՀ նախագահ

Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ, բայց Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. ՀՀ նախագահ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անձնապես ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ, բայց Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար. ՀՀ նախագահ

Բաղրամյան 26-ը նախագահին վերադարձնելու համար դեռ պետք է որոշակի գործընթաց անցնի և ԱԺ-ն դեռ հաստատի. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահի նստավայրի տեղափոխության վերաբերյալ Կառավարության որոշմանը:

Ինչպես գրում է՝ Tert.am-ը, Արմեն Սարգսյանը նշեց, որ իր համար անձնապես կարևոր չէ, թե որ շենքում կաշխատի: «Կարևոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ է աշխատանքի համար: Ցավոք Մաշտոցի 47-ը, որը հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, Մատենադարանի հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած այլ պայմաններով: Կարծում եմ ներկայացուցչական իմաստով լավ շենք է և կարող է ապագայում դեռևս ծառայել, բայց Բաղրամյան 26-ը ավելի հարմարավետ է աշխատակիցների համար և ես ուրախ եմ դրա համար»,-ասաց նա:

ՀՀ նախագահը նշեց, որ ինքը պատրաստ է և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության, և վարչապետի հետ լուրջ համագործակցության՝ ի շահ Հայաստանի:

«Կարծում եմ՝ սա նոր Հայաստանի նոր քայլերն են և կարծում եմ, որ ճիշտ է գնահատականը, որ մեր երկիրը պետք է առաջ գնա, որովհետև բոլորս միասին՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ բոլորս պետք է համագործակցենք և աշխատենք մեկ նպատակի համար»,-ասաց նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan