Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վրաստանում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության ողջ անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և իր խոնարհումը բերել Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության  «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Կատարվել է հոգեհանգստյան կարգ: Հոգևոր հայրը անդրադարձ է կատարել Հայաստանում աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, արժևորել աշխարհի տարբեր երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջհայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ կարևորել եղբայրական Վրաստանի և վրացժողովրդի օգնությունը, որը հայ ժողովրդի կողմից երախտագիտությամբ է հիշվում»,-գրված է հաղորդագրության մեջ:

Դեսպան Սադոյանն իր ելույթում նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը համախմբել է ողջ աշխարհի հայությանը, տասնյակ երկրների ու գործիչների։ Նա նշել է, որ անկախ նրանից, թե քանի տասնամյակ կանցնի, միևնույն է, հայ ժողովուրդը մշտապես մեծ ցավով է հիշելու այդ աղետալի իրադարձությունը և ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորԴավիթ Ճիճինաձեն, ով նշել է, որ վրացի ժողովուրդը կիսում է իր հայ եղբայրների ցավը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
7 Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan