Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ավագ Ավանեսյանը հանդիպել է չեխական պատվիրակության ներկայացուցիչների հետ

Ավագ Ավանեսյանը հանդիպել է չեխական պատվիրակության ներկայացուցիչների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ավագ Ավանեսյանը հանդիպել է չեխական պատվիրակության ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «People in need» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ավագ Ավանեսյանին են ներկայացվել կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ծրագիրը և դրա սոցիալական ազդեցությունը։ Կողմերը կարևորվել են ծրագրում հումքից մինչև արտադրանքի շղթայի ապահովումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում նախարարության և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, անդրադարձ է եղել նաև առաջիկա նախաձեռնություններին։

«People in need» կազմակերպության տնօրենը, փոքր և միջին ձեռներեցությանն օժանդակելու նպատակով, հետաքրքրվել է ոլորտում պետության աջակցության գործիքակազմով, ինչպես նաև ՓՄՁ զարգացմամբ զբաղվող մարմինների գործունեությությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն հաստատել ՀԿ-ի և այդ մարմինների միջև։

Նախարարի տեղակալի առաջարկով, կդիտարկվի նաև Չեխիայում գործող CERGE-EI համալսարանի և ՏԶՆՆ Տնտեսական հետազոտությունների կետրոնի միջև համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, տնտեսական քաղաքականության մշակման արդյունավետության համատեքստում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan