Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018-ի հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով

ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018-ի հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՊԵԿ հավաքագրած եկամուտները 2018-ի հունվար-նոյեմբերին աճել են 11.5%-ով

2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը:
Համաձայն 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ հարկեր ու տուրքեր: Հատկանշական է, որ նախատեսված գումարների շուրջ 93%-ը 2018 թվականի նոյեմբերի դրությամբ արդեն իսկ  հավաքագրվել է։

2017-2018 թվականների  նոյեմբեր  ամսվա  հարկատեսակների  տեսակարար  կշիռը հարկային եկամուտների  կազմում

2018 թվականի նոյեմբերին ընդհանուր հավաքագրված եկամուտներում ԱԱՀ-ին բաժին է ընկել 47%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.8%-ով, եկամտային հարկին բաժին է ընկել հարկային եկամուտների 30.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.1%-ով։ Շահութահարկի տեսակարար կշիռը հավաքագրված հարկային եկամուտներում կազմել է 0.9%, որը կրճատվել է 4.3%-ով, իսկ ակցիզային հարկի բաժինը կազմել է 11.4%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.2%-ով։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan