Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ձեր անունը հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշ է. Փաշինյանը 90-ամյակի առթիվ շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին

Ձեր անունը հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշ է. Փաշինյանը 90-ամյակի առթիվ շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձեր անունը հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշ է. Փաշինյանը 90-ամյակի առթիվ շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Չեքիջյան,

Սիրելի մաեստրո,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,

Սիրելի մաեստրո,

Ուրախ եմ, որ այսօր Դուք Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում ամենայն բարիք»։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan