Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչպիսի՞ն է լինելու նոր Կառավարության կառուցվածքը. նախագիծը հրապարակվել է

Ինչպիսի՞ն է լինելու նոր Կառավարության կառուցվածքը. նախագիծը հրապարակվել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչպիսի՞ն է լինելու նոր Կառավարության կառուցվածքը. նախագիծը հրապարակվել է

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օպտիմալացում իրականացնել՝ նախարարությունների թիվը 17-ից հասցնելով 12-ի:

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝

1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
2. Առողջապահության նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Արտակարգ իրավիճակների նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Բնապահպանության նախարարություն
7. Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
8. Պաշտպանության նախարարություն
9. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
10. Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
11. Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
12. Ֆինանսների նախարարություն

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն կմիավորվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

Կմիավորվեն մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները. Այս նախարարությունը կկոչվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կկոչվի տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը կմիավորվի Ռազմարդյունաբերական կոմիտեն՝ կոչվելով բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:

Սփյուռքի նախարարության գործունեությունը կդադարեցվի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan