Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետի հետ

Դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետի հետ

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 8-ին  հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովի հետ (Purley Agamuradov):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում կայանալիք Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ  պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի (Raşit Meredow) հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:     

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցություն է ծավալվել։ Ակտիվ են հայ-թուրքմենական գիտակրթական կապերը,  համագործակցություն է հաստատվել Երևանի պետական համալսարանի, Թուրքմենստանի Մահտումկուլի Ֆրագիի անվան պետական համալսարանի և Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի միջև, բազմաթիվ հայազգի քաղաքացիներ կրթություն են ստացել կամ ստանում են ՀՀ բուհերում, հայ և թուրքմեն գիտնականները մասնակցում են տարբեր գիտական և բուհական կոնֆերանսների: Համագործակցության լայն ոլորտ է նաև առողջապահությունը: Այս համատեքստում, կողմերն անդրադարձել են նաև սեյսմոլոգիայի և աստղագիտության բնագավառներում հնարավոր համագործակցության ծավալմանը, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի ունեցած  փորձառությանը, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպմանն ու տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման հարցերին:     

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորել են երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ․ կողմերի միջև ստորագրվել է շուրջ 80 համաձայնագիր, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan