Հարգելի օգտատեր, «Լրատվական Ռադիոյի մուլտիմեդիա հարթակը» հայրենական առաջին բաժանորդագրային նախագիծն է:
Բաժանորդագրության դեպքում Դուք ստանում եք հնարավորություն դիտել, լսել և ընթերցել մեր և մեր գործընկերների
արտադրության կոնտենտը բոլոր սարքերի վրա ձեզ հարմար ժամին: Ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել Ձեզ, որ
բաժանորդագրության առարկա հանդիսացող հրապարակումների քանակը, տևողությունը և պարբերականությունը որոշում է
խմբագրությունը, և այն ենթակա է փոփոխությունների` ըստ խմբագրության հայեցողության: Արտադրվող և
բաժանորդագրության առարկա հանդիսացող կոնտենտի հեղինակային իրավունքները պատկանում են ԻՄՊՈՒԼՍ ՍՊԸ-ին և կոնտենտի
հեղինակին: Կոնտենտի օգտագործումը /բացի դիտումից, ունկնդրումից և ընթերցումից/, առանց սեփականատիրոջ
թույլտվության, արգելվում է: Հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին երեք տեսակի բաժանորդագրության. մեկ
ամսվա համար բաժանորդագրության արժեքը 990 դրամ է, վեց ամսվա համար` 5500 դրամ և մեկ տարվա համար` 8800 դրամ:
ԻՄՊՈՒԼՍ ՍՊԸ-ն չի բացառում, որ բաժանորդագրության և օգտագործման ընթացքում հնարավոր է ծագեն որոշակի խնդիրներ,
քանզի համակարգը բաղկացած է մի շարք գործընթացներից և գործոններից, որոնց վրա ընկերությունը չունի լիակատար
հսկողություն: Հետևաբար, հարկ ենք համարում տեղեկացնել Ձեզ, որ նմանատիպ խնդիրների լուծումը կատարվելու է Ձեր
կողմից տեղեկացնելու դեպքում և կարող է տևել որոշ ժամանակ` ոչ ավելի, քան տասը աշխատանքային օր: Հակառակ դեպքում
մենք պարտավորվում ենք պատվիրված ծառայությունը մատուցել անվճար: Բաժանորդագրությունից հնարավոր է հրաժարվել՝
ըստ բաժանորդի ցանկության: Բաժանորդագրությունից հրաժարվելու դեպքում ԻՄՊՈՒԼՍ ՍՊԸ-ն վերադարձնում է բաժանորդային
վճարի հրաժարման պահին եղած մնացորդի քսանհինգ տոկոսը: