Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը

Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, որի հիմնական ուղղությունները նախանշված կլինեն կառավարության ծրագրում:

Մատտեո Պատրոնեն ընդգծել է, որ բանկը պատրաստվում է 2019 թվականի ընթացքում մշակել Հայաստանում ծավալվող գործունեության ռազմավարությունը: Նա նշել է, որ գործունեության հիմնական մասը կիրականացվի մասնավոր հատվածում, մասնավորապես` ՓՄՁ-ների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և այլ ոլորտներում, իսկ պետական հատվածում կիրականացվեն նախաձեռնություններ, որոնք համահունչ կլինեն կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Փետրվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan