Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մխիթար Հայրապետյանը հայտնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թողած դրական տպավորության մասին

Մխիթար Հայրապետյանը հայտնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թողած դրական տպավորության մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մխիթար Հայրապետյանը հայտնում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թողած դրական տպավորության մասին

«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով) ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատվիրակությունն իր առաջ խնդիր է դրել լինել չափազանց կառուցողական: Այդ կառուցողական աշխատանքը դրական տպավորություն է թողել նաև եվրոպացի գործընկերների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այս մասին ասաց ԱԺ-ում հրավիրված ասուլիսում:

«Չենք կարող խուսափել հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև լարված հարաբերություններից: Սակայն լինելով պրոակտիվ՝ մենք մեր առաջ խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական: Մեր պատվիրակությունն աշխատելու է բացառապես ծրագրային դրույթների, ծրագրային բանավեճերի շուրջ: Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր եվրոպացի գործընկերների ստացած տպավորությունը չափազանց դրական էր: Հաճելիորեն զարմացած էին, որ առաջին անգամ ներգրավված լինելով «Եվրանեսթ»-ի աշխատանքներում՝ հայկական պատվիրակությունն այդ աստիճան կառուցողական և ակտիվ եղավ»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ հայկական պատվիրակության անդամները ներգրավված են եղել բոլոր 4 հանձնաժողովների աշխատանքներում: Հայրապետյանը շեշտեց, որ միակ պատվիրակությունն են եղել, որը բոլոր անդամներով երկու աշխատանքային օրերին մասնակցել է «Եվրանեսթ»-ի աշխատանքներին: «Մենք ունենք շատ ուժեղ պատվիրակություն, մարդիկ, ովքեր կոնկրետ ոլորտային մասնագետներ են, խոր գիտելիքներ ունեն ոլորտի խնդիրների, լուծումների վերաբերյալ»,- նշեց Հայրապետյանը:

Նա նաև ընդգծեց, որ իրենք շատ խնդիրներ են տեսել Ադրբեջանում հանրակրթական դպրոցներում առկա հայատյացության, հակահայկական քարոզչության մասով, սակայն միևնույն ժամանակ շեշտադրում են արել, որ քննարկումը լինելու է բացառապես ծրագրային և կառուցողական դաշտում, այլ ոչ ինքնանպատակ՝ հարևան երկրին քննադատելու հերթական փորձ: Սա ևս դրական արձագանք է գտել Եվրախորհրդարանի գործընկերների շրջանում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan