Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ և Էստոնիայի հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահին

ՀՀ և Էստոնիայի հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ և Էստոնիայի հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի  հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված դրական փորձը և նշվեց, որ միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգում այս բնագավառները կարող են ստանալ նոր բովանդակություն և որակ:

Հայաստանի ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ այդ առնչությամբ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը շեշտեց Արևելյան գործընկերության դերը՝ որպես նախանշված նպատակների ուղղությամբ միասին աշխատելու և փոխգործակցություն ծավալելու արդյունավետ հարթակի:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն նշեց, որ այս ամիսների ընթացքում կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի մանդատի հիման վրա նախաձեռնած բարեփոխումները: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Փետրվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan