Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ

Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական, գործարար, կրթամշակութային կապերի ամրապնդման հարցում: Արմեն Պապիկյանը կարևորել է դեսպանության և հայկական կառույցների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել դեսպանության կողմից ավստրիահայ միությունների և կազմակերպությունների գործունեությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում:

ՀՀ դեսպանը Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների խորացման առումով կարևորել է հայկական կազմակերպությունների ներուժն օգտագործելու, հայ համայնքի և Ավստրիայի կառավարության միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռնակվելիք քայլերը:

Դեսպան Պապիկյանը նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական զարգացումներին, Հայաստանի կառավարության առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ծրագրերին և բարեփոխումների գործընթացին։

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Փետրվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan