Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետը գյուղացուն հորդորում է հույսը դնել արտահանման վրա

Վարչապետը գյուղացուն հորդորում է հույսը դնել արտահանման վրա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետը գյուղացուն հորդորում է հույսը դնել արտահանման վրա

Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնել արտահանման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում փետրվարի 13-ին Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնենք արտահանման վրա: Եթե անասնաբուծությունը չդնենք ուղիղ կապի մեջ արտահանման հետ, մենք խնդիր ենք ունենալու: Երբ խոզի մսի առաջարկը մեծանում է, շուկայում գներն ընկնում են, և մարդիկ իրենց աճեցրած խոզի վաճառքով իրենց ծախսը չեն կարողանում հանել, և բոլորը սնանկանում են: Երբ բոլորը սնանկանում են, գները բարձրանում են, և էլի բոլորը սկսում են խոզ պահել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս խնդրում պետք է տեսնել, թե որ ապրանքների արտահանումն է շահավետ դրսի շուկայում:

«Ոչխարաբուծությունը շատ մրցակցային է: Այսօր ոչխարի միս արտահանելու համար Ռուսաստանից ոչխար են ներմուծում Հայաստան: Մեր խնդիրն է խթանել արտահանումը: Արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսելու են խնդրել գյուղացուն, որ իրենց ապրանքը վաճառի: Մյուս կողմից էլ՝ մենք միկրոբիզնեսի համար վարկ ենք տալիս գյուղացուն, որ ոչխար աճեցնի ու շահույթ ստանա»,- նշեց վարչապետը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan