Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիդերլանդական կապիտալը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ է ներդնում. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Նիդերլանդական կապիտալը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ է ներդնում. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիդերլանդական կապիտալը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ է ներդնում. փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման վերաբերյալ փետրվարի 20-ին կայացած քննարկումը, որին մասնակցել է նաև Նիդերլանդների դեսպանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու դեսպան Յոհաննես Դաուման քննարկել են նիդերլանդական կազմակերպությունների կողմից Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմաններն ու Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է նիդերլանդական կապիտալի առկայությունը Հայաստանում, որպես ճիշտ բիզնես մշակույթի ներդրող: Մհեր Գրիգորյանը առանձնակի շեշտել է Հոլանդական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը կընդլայնի իր ծրագրերը մասնավոր հատվածում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանն ու տնտեսական գործունեության թափանցիկության բարձրացմանը մեր երկրում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, Հայաստանում կապիտալի շուկայի և արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan