Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել. Դավիթ Իշխանյան

Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել. Դավիթ Իշխանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել. Դավիթ Իշխանյան

Անսպասելի չէ, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը մեկնաբանում է յուրովի՝ իր օգտին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության մասին, թե ՄԽ համանախագահները նույնպես դեմ են արցախյան հակամարտության բանակցային ձևաչափի փոփոխությանը:

«Ալիևը պետք է նման հայտարարություններ անի ոչ միայն ներքին սպառման համար, այլև ազդակներ փոխանցելու Հայաստանին ու համանախագահներին: Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Հայաստանի կողմից հնչած տեսակետները, Արցախի դիրքորոշումը՝ բանակցային ձևաչափը վերականգնելու առումով, Ադրբեջանին մղելու են համապատասխան քայլերի»,- ասաց Դավիթ Իշխանյանը:

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանության հետ հանդիպումից առաջ քաղաքական դիվիդենտներ կորզել, որոշակի «կապիտալ» ստեղծել: «Նրանք մտածում են, որ այդպիսով առավելություններ կունենան բանակցային գործընթացի վերսկսման փուլում»,- նշեց Դ. Իշխանյանը:

Խոսելով այն կարծիքների մասին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, գործընթացը փակուղում է, որովհետև Ադրբեջանը դրական ազդակներ չի փոխանցում, Դավիթ Իշխանյանը հորդորեց չշտապել:

Նա ասաց, որ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման արդյունքներից կարելի է եզրակացություն անել՝ փակուղում ենք, թե ոչ: «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի դեպքերից առաջ ընկնել, տեսակետներ հայտնել: Հանդիպումից հետո որոշակի հստակեցումներ կլինեն»,- հավելեց պատգամավորը:

Դավիթ Իշխանյանն ասաց, 1994թ.-ին ստորագրված զինադադարի պայմանագրով Արցախը ձեռք է բերել բանակցելու մանդատ, որը զիջելու առիթ չի տվել:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ինքը փորձում է պարզաբանել, թե ով ինչպես է մեկնաբանում հակամարտության կարգավորման 3 սկզբունքները, պատգամավորն ասաց, որ իր համար ուղղորդող են ՀՅԴ տեսակետները՝ «զարգանալ չզիջելով»:

Հարցին՝ հնարավո՞ր է հակամարտությունը լուծել տարածքային ամբողջականության պահպանման ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները միաժամանակ հաշվի առնելով, Դավիթ Իշխանյանը պատասխանեց. «Ադրբեջանի Հանրապետությունը որպես Ադրբեջանի առաջին Հանրապետության իրավահաջորդ, տարածքային իր ամբողջականության մեջ չուներ ու իրավական առումով չի էլ ունեցել Արցախն իր կազմում: Արցախի ժողովուրդը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորել է իր պետականությունը պատմական տարածքի վրա՝ որոշ տարածքներ դուրս թողնելով: Հստակեցման խնդիրներ կան: Արցախի տարածքային ամբողջականությունը, որը խախտված է Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, վերականգնման անհրաժեշտություն ունի»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan