Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը

Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պորոշենկոյի նախընտրական բանավեճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունն ավարտվել է ազգային օրհներգի և Վլադիմիր Զելենսկու ազգանվան վանկարկումների ներքո:

Պյոտր Պորոշենկոն իր եզրափակիչ խոսքում հայտնել է, որ կընդունի ապրիլի 21-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

«Ընտրությունների հաջորդ օրը կյանքը շարունակվելու է: Ամսի 22-ին մենք պետք է միավորվենք, որպեսզի պաշտպանենք երկիրը: Կարևորն այն չկորցնելն է»,- նշել է նա:

Վլադիմիր Զելենսկին իր հերթին նշել է իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատավորների և պատգամավորների անձեռնմխելիության չեղարկում, նախագահին անվստահություն հայտնելու օրենքի ընդունում, աշխատավարձերի բարձրացում և ենթակառուցվածքների բարելավում:

«Իսկ ճանապարհների մասին ես ասելիք չունեմ, որովհետև ճանապարհներ չկան»,- նշել է Զելենսկին:

Նախագահի թեկնածուների միջև ձեռքսեղմում չի եղել, իսկ Պորոշենկոն Զելենսկու հեռանալուց հետո վերադարձել է տրիբունա, որպեսզի ևս մեկ անգամ դիմի հանրությանը:

«Մի քանի ժամից ավարտվում է նախընտրական պայքարը: Պետք է բոլորին ոտքի հանել ոչ միայն Կիևում, այլև արևմուտքում, որովհետև միայն այդպես մենք կարող ենք հաղթել»,- ասել է գործող նախագահը:

Մարզադաշտում թեկնածուների բանավեճին հետևել է շուրջ 60 հազար մարդ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan