Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեծ Բրիտանիայի պետնախարարն Արա Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր է համարում սերունդների համար

Մեծ Բրիտանիայի պետնախարարն Արա Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր է համարում սերունդների համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեծ Բրիտանիայի պետնախարարն Արա Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր է համարում սերունդների համար

Պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքներն ապրիլի 23-ից ցուցադրվում են Լոնդոնի հայտնի Սաատչի թանգարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ լուսանկարների ցուցադրությունը կազմակերպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:

Ցուցահանդեսում ներկայացված են Գյուլերի՝ Ստամբուլը պատկերող հայտնի աշխատանքները, ինչպես նաև բրիտանացի այնպիսի գործիչների դիմանկարներ, ինչպիսիք են նախկին վարչապետ Ուինսթոն Չերթչիլը, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը, մաթեմատիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելը:

Ցուցահանդեսը բացել են Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալեն Դանքնը և այդ երկրում Թուրքիայի դեսպան Ումիթ Յալչընը:

Դանքնի խոսքով՝ Գյուլերն աշխարհի լավագույն լուսանկարիչներից էր, թեպետ երբեք իրեն արտիստ չէր համարում: «Նա իրեն համարում էր ոչ թե ֆոտոլրագրող, այլ վիզուալ պատմաբան»,- ասել է պետնախարարը՝ համոզմունք հայտնելով Գյուլերի լուսանկարները ոգեշնչման աղբյուր են լինելու ապագա սերունդների համար:

Լոնդոնից բացի նմանօրինակ ցուցադրություններ են բացվելու նաև Փարիզում, Կիոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan