Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters

Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել Է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր Է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկուշաբթի Reuters գործակալությանը հայտնել Է Պետդեպարտամենտի մի աղբյուր:


Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայի փոխարեն կժամանի Բրյուսել, որտեղ Եվրամիության ներկայացուցիչների հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես նշել Է Reuters-ը, պետքարտուղարն արդեն մեկնել Է Վաշինգտոնից եւ ուղեւորվել Եվրոպա:

 
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Փոպեսոն մայիսի 13-ին կժամանի Մոսկվա: Այստեղ նա պետք Է հանդիպեր ԱՄՆ-ի դեսպանության աշխատակազմի հետ: Այնուհետեւ պլանավորվում Էր, որ Փոմպեոն հանդիպում կունենա Ռուսաստանում աշխատող ԱՄՆ-ի բիզնես-ղեկավարների եւ կրթական փոխանակումների ամերիկյան ծրագրի մասնակիցների հետ: Մայիսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, Փոմպեոն պետք Է ժամանի Սոչի:

Այնտեղ բանակցություներ են պլանավորված Լավրովի հետ: Կրեմլը չի բացառել, որ Սոչիում Փոմպեոյին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan