Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։

Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի   (STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասագրքերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ։

Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ, գործընկեր կազմակերպություններն են Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են փորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan