Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կայացավ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը

Կայացավ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայացավ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը

Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին մասնակցության հրավերի համար։ «Սա լավ հնարավորություն է ձեզ հետ հանդիպելու և հեռանկարները քննարկելու համար։ Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ։ Հայկական ձեռագրերում դեռ 5-րդ դարում նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը։ Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար, քաղաքական բնույթ։ Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էր Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ Չինական կողմից մասնակցում էր Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի նախարար Խուանգ Քուենմինգը, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տինգ Սյուեսյանգը, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին, ԱԳ փոխնախարարներ Լը Յուչընգը, Ցին Գանգը, Կոմերցիայի նախարար Ճոնգ Շանը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների առաջին երկխոսության համաժողովին։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan