Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է

Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի պետական առաջատար բուհեր դիմորդների թիվն ավելացել է

Հայաստանում միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 4-ից: Այդ օրը շրջանավարտները հանձնելու են քննություն աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն առարկաներից: Հունիսի 7-ին նախատեսված է քննություն հայոց լեզու և գրականություն, հունիսի 11-ին՝ ֆիզիկա, հունիսի 14-ին՝ օտար լեզուներ, հունիսի 18-ին՝ մաթեմատիկա, հունիսի 21-ին հայոց պատմություն, քիմիա, և հունիսի 25-ին՝ ռուսաց լեզու առարկաներից: ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ գործելու է 33 քննական կենտրոն, որից 23-ը՝ մարզերում, 10-ը՝ Երևանում:

«Այս տարի ունենք 22 հազար շրջանավարտ, ինչը նույն ցուցանիշն է 2017 թվականի համեմատ: Պետք է նշեմ, որ դիմորդների թիվն է ավելացել, այս տարի Արցախի հետ միասին կազմել է 10 հազար 500 դիմորդ: Պետական առաջատար բուհեր այս տարի ավելի շատ մարդ է դիմել, դա, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ քննություն տալու առարկաների թիվն է նվազել: Եթե տարիներ առաջ, օրինակ, բնագիտական ուղղությամբ բուհ ընդունվելու համար հանձնում էին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն, ապա հիմա կարելի է հանձնել մեկ առարկա, մնացածի դեպքում գնահատականները բերում են դպրոցից»,-ասաց Կարո Նասիբյանը:

Ամենից շատ քննություն հանձնողները հայոց լեզու և գրականություն առարկայից են՝ 5 հազար 569 շրջանավարտ: Երկրորդ տեղում անգլերեն առարկան է՝ քննություն հանձնելու է 4 հազար 760 անձ, եռյակը եզրափակում է մաթեմատիկան՝ 4 հազար 727 հոգի: Մեկ շրջանավարտ հանձնելու է իտալերեն, 3-ը՝ պարսկերեն, 4-ը՝ իսպաներեն: Հայոց պատմություն հայտագրել է 1449, իսկ համաշխարհային պատմություն՝ 45 հոգի:

«Երևանում պատկերը մի փոքր այլ է: Այստեղ ավելի շատ քննություն հանձնելու են անգլերենից: Օտար լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Դրան հակառակ զգալի նվազել է համաշխարհային պատմություն առարկայի նկատմամբ հետաքրքրությունը: Մայրաքաղաքում այս առարկան հայտագրել է ընդամենը 1 հոգի»,-ասաց Կարո Նասիբյան:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հորդորում է դիմորդներին ու ծնողներին զարտուղի ճանապարհների չդիմել: Հեռախոս հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմորդը հեռացվելու է քննական սենյակից:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan