Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները

ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ մի ՍՊԸ-ն որպես միակ մասնակից կարողանա ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը. այն ստացավ դրական եզրակացություն:

«Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, համաձայն որի` ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Սա առաջացնում է արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ներդրողները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են ներգրավել երկրորդ սեփականատեր, արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլերը հանդիպում են արհեստական խոչընդոտների, որը վնասում է ներդրումային միջավայրին»,-ներկայացրեց Թանդիլյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքը տարբեր տնտեսվարողներից տեղեկացել է, որ նրանք ստիպված են Հայաստանում գտնել որևէ մեկին, ով իրենց հետ 0.1 տոկոսով կկարողանա աջակցել ՍՊԸ-ներ հիմնադրելու համար: Թանդիլյանի վստահեցմամբ` նախագիծը մշակվել է նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման նպատակով: Եվ, ըստ էության, խնդիրը լուծելու դեպքում հավասար պայմաններ կապահովվեն բոլոր տեսակի ներդրողների համար` թե տեղական, թե օտարերկրյա: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքը կլինի բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա խոչընդոտի վերացումն ու նոր ներդրումների խթանումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց, որ կառավարության կողմից որևէ առարկություն չկա: Նման սահմանափակում առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում, և կառավարությունն առաջարկել է, որ համապատասխան փոփոխություն կատարվի նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում և ուժը կորցրած ճանաչվի սահմանափակող նորմը:

Թանդիլյանը նշեց, որ կառավարության առաջարկն իր համար ընդունելի է: Նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովում դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն: Նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan