Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մհեր Գրիգորյանը Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամների հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու շվեդական կողմի պատրաստակամության համար: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Շվեդիայի պես գործընկերոջ հետ հարաբերությունները խորացնելու յուրաքանչյուր հնարավորություն բարձր է գնահատվում Կառավարության կողմից: Փոխվարչապետը անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության շրջանակին և հյուրերին հակիրճ ներկայացրել Կառավարության գերակայություններն ու երկրում կատարվելիք բարեփոխումները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ առաջնային են դատաիրավական բարեփոխումները և ժողովրդավարական ինստիտուտների ամրապդնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները:

Դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Կառավարության գերակայությունների համապարփակ ներկայացման համար: Այնուհետև դեսպանը խոսքը փոխանցել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերին, ով ներկայացրել է գործակալության նպատակները և աջակցության ծրագրերի հիմնական երեք ուղղությունները՝ բնապահպանություն, ժողովրդավարություն և տնտեսության զարգացում:

Փոխվարչապետը խոսել է Հայաստանում նշված երեք ուղղություններով առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ նախանշված բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում հնարավոր է զարգացնել համագործակցությունը Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ:

Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի համար ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, հյուրերին հայտնել, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը շուտով կհաստատվի և, օգտվելով առիթիվ, իր երախտիքի խոսքն է փոխանցել Շվեդիայի իշխանություններին ՀԸԳՀ վավերացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների շուրջ, անդրադարձել թվայնացման կարևորությանը:

Հանդիպման մասնակիցները խոսել են հայ-շվեդական երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ՝ հույս հայտնելով, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ կհանդիսանա հարաբերությունների հետագա ընդլայնման համար:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan