Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին

Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին

Եռօրյա աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման  և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  հունիսի 1-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի  լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին:

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարների նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերը, 2018–2020թթ. ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի մասնակից-պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման հարցերով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզներ») կատարման ընթացքը, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացման և հիմնական ուղղությունների իրականացման հերթական ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ինտեգրման խորացման ուղղությունների սահմանումը, ինչպես նաև այլ հարցեր։

Ներկայացվել է «ճանապարհային քարտեզների» իրականացման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես նաև օդային տրանսպորտի մասով «ճանապարհային քարտեզի» առանձին կետերի կատարման ավարտի գործընթացը:

Քննարկվել են նաև 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման, «Նավագնացության մասին» Համաձայնագրի և դրա հետագա իրականացման միջոցների, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարարության առաջարկով՝ ավիացիոն պատահարների                            և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախորդել էր նշյալ միջոցառման նախապատրաստման նպատակով ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը, որի ընթացքում համապատասխան մասնագետներն աշխատել են նախարարական նիստի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստման շուրջ, որոնք այնուհետև ններկայացվել են նախարարների քննարկմանն ու հաստատմանը։

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan