Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքներին առնչվող հարցեր

Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքներին առնչվող հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքներին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգաթյամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմանների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Նա կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր համագործակցությունը, ինչի արդյունքում Ռուսաստանում խնդիրների հանդիպող հայերի հարցերը քննարկման առարկա են դառնում: Արման Թաթոյանն այդ առթիվ իր շնորհակալական խոսքն է փոխանցել նաև ՌԴ դեսպանին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan