Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն և բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին որպես արտաբյուջետային մուտքեր, նոր փոփոխություններով կդասակարգվեն որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր մի շարք օրենքներով և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվում էին պատկան մարմինների այս կամ այն կարիքների համար, դրանք այլևս չեն իրականացնելու առանձին, այլ ներառվելու են պետական բյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր։

«Օրենքի փաթեթը ներառում է բոլոր պետական մարմինների արտաբյուջեները։ Այս փոփոխությունը կատարելու նպատակադրումը  սահմանված է եղել կառավարության գործունեության ծրագրով, որով նախատեսվում է, որ բոլոր արտաբյուջետային հաշիվները պետք է միավորվեն և ներառվեն պետական բյուջեում»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը երկար քննարկումներ է անցել տարբեր փուլերով։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan