Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բագրատաշենի անցակետում կարող են դժվարություններ առաջանալ. ՊԵԿ-ը կոչ է անում այս սեզոնում օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

Բագրատաշենի անցակետում կարող են դժվարություններ առաջանալ. ՊԵԿ-ը կոչ է անում այս սեզոնում օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բագրատաշենի անցակետում կարող են դժվարություններ առաջանալ. ՊԵԿ-ը կոչ է անում այս սեզոնում օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում:

«Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետի փոխարեն հնարավորինս օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից:

Խցանումները բացառելու նպատակով նշված ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետով Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն Բագրատաշենի մաքսային կետից դուրս գտնվող մաքսային հսկողության մոտակա գոտի, որտեղ էլ այդ ավտոբուսներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan