Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը

Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեսպանը վերահաստատում է ԼՂ հակամարտության առանց էսկալացիայի կարգավորման ՌԴ դիրքորոշումը

Ռուսաստանի Դաշնությունը մնում է այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հենվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են իրեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, և Ադրբեջանի Հանրապետության, որը հանդիսանում է մեր վաղեմի գործընկերը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահողների կազմում ենք գործում: Այս հարցում անում ենք ինչպես համատեղ քայլեր մեր գործընկերների հետ, այնպես էլ առանձին քայլեր: Այս մեխանիզմները կան, աշխատում են: Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը: Մենք կողմ ենք, որ էսկալացիա չլինի և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթաց հաստատվի: Պարզ է, որ հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը, և այստեղ պետք է հավասարակշռված մոտենանք Ռուսաստանի դերին, այն կարևոր է, բայց չի կարող ազդել կողմերի որոշումների վրա»,- ասաց Կոպիրկինը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan