Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա առթիվ

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա առթիվ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա առթիվ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Հեռագրում մասնավորապես ասված է՝

«Հարգելի Նիկոլայ Պլատոնի

Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները` կապված ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա հետ:

Այս օրը ռուսաստանցիների համար դարձել է հիրավի համազգային տոն, որը խորհրդանշում է համազգային միաբանությունը, զարգացումը և նոր Ռուսատանի ամրապնդումը՝ ժամանակակից ռուսական պետության, որի դերը համաշխարհային բեմում անշրջելիորեն աճում է:

Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը, բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի հետագա ամրապնդմանը:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և շահագրգիռ համագործակցության շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային գործընկերությունը կշարունակի հաջողությամբ ընդլայնվել և խորանալ` օգնելով ապահովել մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերը ժամանակակից աշխարհում:

Հարգելի Նիկոլայ Պլատոնի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ մաղթել, քաջ առողջություն, շարունակական հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր պետական գործունեության մեջ, խաղաղություն և բարեկեցություն բոլոր ռուսաստանցիներին»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan