Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահ է, որ Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին

ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահ է, որ Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահ է, որ Հայաստանը կարող է առաջընթաց գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև գլխավոր քարտուղարը ողջունում են Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը` շարունակելու երկրում ժողովրդավարական բարեփոխումները: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին՝ նշելով, որ սա ԵԽ-ի հետ համատեղ Հայաստանի երրորդ ծրագիրն է, իսկ նախորդ երկու ծրագրերում երկիրը արդեն իսկ գրանցել է որոշ հաջողություններ արդարադատության, ՔԿՀ-ներում առողջապահության, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում:

«Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, խորհրդարանական վեհաժողովը, ինչպես նաև գլխավոր քարտուղարը խրախուսել են շարունակել առաջընթացը, մասնավորապես` ավելացնել դատական համակարգի անկախությունը, ընդունել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգիրք, ստեղծել նոր կառույցներ , որոնք կզբաղվեն կոռուպցիայի ու խտրականության դեմ պայքարով»,- ասաց Բատաինի-Դրագոնին:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը վստահություն հայտնեց, որ ԵԽ-ի հետ միասին Հայաստանը կարող է առաջ շարժվել և հասնել ավելիին:

«Բազմաթիվ աշխատանքներ պետք է կատարել, և առաջընթացը կախված կլինի մեր միասնական ջանքերից: Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն ունի ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Այդ հանձնառությունը կենսական կարևորություն ունի և ողջունելի է, սակայն գործողությունների ծրագրի նպատակների համար անհրաժեշտ է նաև սերտ համագործակցություն Եվրամիության և այլ գործընկերների հետ»,- ընդգծեց ԵԽ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Նա ասաց, որ բոլորի շահերից է բխում բաց խոսել առկա խնդիրների մասին, ինչը և անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նա պարզ ասաց, որ անհրաժեշտ է ավելի ապակենտրոնացնել իշխանությունը, արմատախիլ անել համակարգային կոռուպցիան և ամենակարևորը` ապահովել դատական համակարգի անկախությունը ու արդյունավետությունը: Գործողությունների այս ծրագիրը սատարում է բոլոր այդ նպատակների իրականացմանը, որոնք ավելի արդիական են դառնում Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակում: Մենք պատրաստ ենք ուղեկից լինել այս կարևոր բարեփոխումների ճանապարհին»,- եզրափակեց Գաբրիելա Բատաինի-Դրագոնին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan